Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.07.2020 | 00:05

Նե­րի՛ր քո եղ­բոր ա­նի­րա­վու­թ­յու­նը, և միայն այն ժա­մա­նակ ա­ղո­թե­լիս քո մեղ­քե­րը կներ­վեն։ Մար­դը մար­դու հան­դեպ բար­կու­թ­յուն է կու­տա­կում, իսկ Տի­րո­ջից բժշ­կու­թ­յուն է խնդ­րում։ Իր նման մար­դու հան­դեպ նա չու­նի ո­ղոր­մա­ծու­թ­յուն, բայց ա­ղեր­սում է իր մեղ­քե­րի թո­ղու­թ­յան հա­մար։ Ին­քը ևս մար­մին է, բայց ոխ է պա­հում։ Ո՞վ քա­վու­թ­յուն կտա նրա մեղ­քե­րին։ Հի­շի՛ր քո վախ­ճա­նը և դա­դա­րի՛ր թշ­նա­մու­թ­յուն ա­նե­լուց, հի­շի՛ր ա­պա­կա­նա­ցու լի­նելդ ու մահդ և մնա՛ պատ­վի­րան­նե­րի մեջ։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 28. 2-7

Դիտվել է՝ 4281

Մեկնաբանություններ